«Իմ քայլի» պատգամավորն առաջարկում է տուգանքի չափը որոշել ըստ վարորդի մեքենայի արժեքի![]() 18 մարտի 2019 - 17:38 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը ֆեյսբուքյան իր էջում առաջարկել է ոչ համահարթ մոտեցում ցույց տալ երթևեկության կանոնները խախտած վարորդներին: Մասնավորապես, նա առաջարկել է, որ տուգանքի չափը որոշվի ըստ վարորդի մեքենայի արժեքի: «Արագության գերազանցման համար կիրառվող 20,000 դրամը մի վարորդի համար հսկայական բեռ է, մեկ այլ վարորդի համար աննկատ գումար։ Այդ պատճառով, ես ցանկանում եմ քննարկենք այն տարբերակը, որ ճանապարհատրանսպորտային տուգանքների մինիմալ չափերը առնվազն երկու անգամ կրճատվեն և դրանք բազմապատկվեն եկամտային գործակցի հետ։ Եկամտային գործակիցը կարելի է պայմանականորեն հաշվել մեքենայի արժեքով», - ասել է պատգամավորը: Նա նաև առաջարկել է տուգանքը կանխիկ վճարելու մեխանիզմը վերացնել, ինչը, ըստ պատգամավոր «պարունակում է կոռուպցիոն ռիսկ»: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |