Մխիթարյանը հետխորհրդային երկրների լավագույն ֆուտբոլիստների 10-յակում է19 մարտի 2019 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Euro-football.ru-ն ընտրել է հետխորհրդային տարածքի 10 լավագույն գործող ֆուտբոլիստի, որոնց թվում է նաև Հայաստանի հավաքականի և Լոնդնոի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: «Անգլիա տեղափոխվելուց հետո Մխիթարյանն իր նախկին մակարդակը չի ցուցադրում: Սկզբից նա կորցրեց Ժոզե Մոուրինյոյի վստահությունը և, որպես դրա հետևանք, տեղը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, իսկ հիմա փորձում է վերսկսել կարիերան «Արսենալում»: Մխիթարյանը չի փայլում, բայց հաստատ դեռ չի ասել իր վերջին խոսքն անգլիական ֆուտբոլում: Վերջերս Հենրիխը վերդարաձավ խաղադաշտ ոտքի վնասվածքից հետո: Վերջին խաղերում հայ ֆուտբոլիստն աչքի է ընկել գոլերով և գոլային փոխանցումներով: Հնարավոր է, Մխիթարյանը վստահությամբ լցվի և հասնի այն մակարդակին, որը ցուցադրում էր «Բորուսիայում»,-ասվում է հրապարակման մեջ: Մխիթարյանից բացի լավագույնների թվում ընդգրկվել են ուկրաինացի Ալեքսանդր Զինչենկոն ՄՅՈւ-ից, ռուսաստանցիներ Դենիս Չերիշևը «Վալենսիայից», Ֆյոդոր Չալովը ԲԿՄԱ-ից, Ալեքսանդր Գոլովինը «Մոնակոյից», Ալան Ձագոևը ԲԿՄԱ-ից, ուկրաինացիներ Յարոսլավ Ռակիցկին «Զենիթից», Անդրեյ Յարմոլենկոն «Վեսթ Հեմից», Եվգենի Կոնոպլյանկան «Շալկեից», Ռուսլան Մալինովսկին «Գենկից»: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |