Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության թանգարան կկառուցվի

Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության թանգարան կկառուցվի

PanARMENIAN.Net - Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության թանգարան կկառուցվի:

«Բուենոս Այրեսի օրենսդիր մարմինը հավանություն է տվել մի նախագածի, որով Հայոց ցեղասպանության հիշատակի հիմնադրամին թույլատրվում է կառուցել քաղաքում Հայաստանի պատմության, մշակույթի և հիշողության թանգարան: Թանգարանը կկառուցվի Գուրուչագա փողոցում՝ Պալերմո շրջանի հայաբնակ թաղամասի հարևանությամբ»,-հայտնում է Արգենտինայում լույս տեսնող Estacao Armenia պարբերականը:

Նշվում է նաև, որ թանգարանը բազմաֆունկցիոնալ հարթակ կհանդիսանա: Թանգարանին կից գրադարան կգործի:

Արգենտինայում մեծ և ազդեցիկ հայ համայնք կա՝ մոտ 200,000 մարդ: Արգենտինահայերի մեծ մասը Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն են: Արգենտինան Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին երկրներից է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---