Փաշինյան. $2.7 միլիարդի 89 ներդրումային ծրագիր կա19 մարտի 2019 - 12:48 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մատենադարանում ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Հայաստանում ներկա պահին 89 ներդրումային ծրագիր կա՝ $2.7 մլրդ ծավալով: «Այդ ծրագերից 42-ը՝ $774 մլն ծավալով, գտնվում են իրականացման տարբեր փուլերում», - ասել է Նիկոլ Փաշինյանը: 2019-ի փետրվարին 2018-ի նկատմամբ Հայաստանում հիփոթեքային վարկավորման ծավալը աճել է 100%-ով: «Մեր կառավարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում աճը կազմել է 145 տոկոս, ու այսօրվա դրությամբ, երկրում վարկավորման ծավալը աճել է 30%-ով ու մասնագետների գնահատմամբ սա ահռելի աճ է», - ասել է նա: 2019 թվականի փետրվարին 2018 թվականի նույն ամսվա համեմատ 145%-ով աճել է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակում հատկացվող վարկերի ծավալը։ Ընթացիկ տարվա հունվարին նախորդ հունվարի համեմատ այդ աճը կազմել է 131%։ 2018 թվականի նոյեմբերին 2017 թվականի նույն ամսվա նկատմամբ վարկերի ծավալը աճել է 41%-ով, դեկտեմբերին՝ 2017-ի նույն ամսվա նկատմամբ՝ 85%-ով։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |