Վարչապետ. ՀՀ-ԵՄ օրակարգում ոչ թե ՀԱԷԿ-ի փակումն է, այլ համարժեք հզորությունների ձևավորումը19 մարտի 2019 - 13:02 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Մատենադարանում ասուլիսի ընթացքում անդրադառնալով ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում ՀՀ ատոմակայանին վերաբերվող մասին, հայտարարել է, որ օրակարգում ոչ թե ատոմակայանի փակումն է, այլ դրան համարժեք հզորությունների ձևավորումը: «ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում ատոմակայանի փակման թեման շեշտադրվում է համարժեք հզորությունների ձևավորման հետ: Իրականում այդտեղ ոչ թե գրված է ատոմակայանի փակման, այլ համարժեք հզորությունների ձևավորման մասին»,- ասել է վարչապետը: Նա հավելել է, որ որքան հնարավոր է ատոմակայանի գործունեությունը կերկարաձգվի: «Սակայն պարզ է, որ այն հավերժ չի կարող աշխատել: Նորից եմ ասում, մեր օրակարգում քննարկվող հարցը ոչ թե ատոմակայանի փակումն է, այլ համարժեք հզորությունների ձևավորումը» ,- ասել է վարչապետ: Անդրադառնալով Բրյուսել ակատարած իր այցի արդյունքներին, Փաշինյանն ասել է, որ ԵՄ-ի հետ 13 ծրագիր կա, որոնք վերաբերում են ենթակառուցվածքների զարգացմանը, ջրամբարաշինությանը, ճանապարհներին։ Հայաստանում մոտ 2 տասնյակ նոր ջրամբար կառուցելու գործընթաց է սկսվելու: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |