Ռուսաստանում այս տարի կատարվել է շուրջ 200 հարձակում ռասայական անհանդուրժողականության հողի վրա

PanARMENIAN.Net - Ռուսաստանում այս տարի կատարվել է շուրջ 200 հարձակում այլատյացության եւ ռասայական անհանդուրժողականության հողի վրա, որի արդյունքում զոհվել է 73 մարդ: Մոսկվայի մարդու իրավունքների բյուրոյի տնօրեն Ալեքսանդր Բրոդի խոսքերով, նման հարձակումների քանակով առաջատարներն են Մոսկվան, Պետերբուրգը եւ Սվերդլովսկի մարզը: Ընդամենը Ռուսաստանում կան ծայրահեղ-ազգայնական կազմակերպությունների մոտ 60 հազար ակտիվիստներ: Ամենից հաճախ հարձակումներ են լինում Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի բնակիչների, սեքսուալ փոքրամասնությունների ներկայացուցիչների վրա, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---