Ադրբեջանը նոր զորամաս է բացել ՀՀ հետ սահմանին

Ադրբեջանը նոր զորամաս է բացել ՀՀ հետ սահմանին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը նոր զորամաս է բացել է ՀՀ հետ սահմանին: «Ղազախ» զորամասը գտնվում է Ադրբեջանի Ղազախի շրջանում:

Զորամասի բացմանը Գուլիևը հատուկ ընդգծել է ադրբեջանցի սահմանապահների ծառայությունը ՀՀ հետ սահմանին «պետսահմանի ամբողջականության ապահովման տեսակետից», հայտնում է Interfax.az-ը:

Գուլիևը նաև շրջել է մարտական հենակետերում:

2018-ին Ադրբեջանի զինված ուժերը շարունակական ինժեներական աշխատանքներ են կատարել՝ ամրացնելով իրենց դիրքերը ՀՀ հետ սահմանին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---