Փաշինյանը՝ ԼՂ խնդրի մասին. Հակասական տվյալներ կան՝ ինչ է եղել Կազանում, Վիեննայում, Քի Վեսթում19 մարտի 2019 - 15:43 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արցախյան հակամարտության կարգավորման սկզբունքների պարզաբանմանը: «Մենք ունենք այդ սկզբունքների և տարրերի տասնյակ մեկնաբանություններ: Ուզում ենք միասին հասկանալ՝ ինչ կարող են նշանակել դրանք գործնականում: Ես նոր մարդ եմ բանակցություններում, ուզում եմ հասկանալ՝ ով է ճիշտ, ով՝ սխալ», - ասել է վարչապետը: Փաշինյանը հայտնել է նաև, որ վարչապետ ընտրվելիս հանդիպել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանին՝ բանակցային գործընթացի սկզբունքների վերաբերյալ մի շարք պարզաբանումներ ստանալու ակնկալիքով: «Այնքան հակասական տվյալներ կան, թե ինչ է տեղի ունեցել Կազանում, Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Քի Վեսթում», - ասել է վարչապետը: Ավելի վաղ Արցախի և ՀՀ անվտանգության խորհդի նիստում ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ Արցախյան հակամարտության բանակցային գործընթացի երեք սկզբունքն ու վեց տարրը պարզաբանման կարիք ունեն: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Կինոյի զարգացմանն ուղղված գործընթացները կկանոնակարգվեն «Հայաստանի ազգային կինոկենտրոնը» կվերակազմավորվի «Հայաստանի կինոյի հիմնադրամի» Փաշինյան․ Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա ՀՀ-ում ոստիկանության գվարդիա է ստեղծվում, օրենքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ին Վրաստանի խորհրդարանն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը․ Զուրաբիշվիլին ասել է՝ վետո կդնի Վրաստանը պետք է կատարի ընտրություններում՝ Եվրոպա կամ Ռուսաստան», - ընդգծել է Զուրաբիշվիլին Team-ը՝ Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀՀ-ում Ընկերությունը 50% զեղչով ինտերնետ կտրամադրի Հայաստանում գործող և հետագայում բացվող Թումո կենտրոններին |