ՀՀ բանկերի միություն. 2019-ին թե վարկավորման, թե ավանդների աճի բարձր տեմպեր են լինելու19 մարտի 2019 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բանկերի միության նախագահ, Ամերիաբանկի Տնօրինության նախագահ Արտակ Հանեսյանը հայտարարել է, որ 2019 թվականին թե վարկավորման, թե ավանդների ծավալների աճի ավելի բարձր տեմպեր են լինելու, քան 2018-ին էր: Նա հայտնել է, որ 2018 թվականին վարկային ներդրումները 2017 թվականի համեմատ աճել են 392 մլրդ դրամով կամ 13.7%-ով: «Հիփոթեքային վարկերի ծավալը կազմել է 263.3 մլրդ դրամ (22%), գյուղատնտեսության վարկավորումը՝ 169.4 մլրդ դրամ (5.7%), արդյունաբերությանը՝ 540.3 մլրդ դրամ (9.4%), տրանսպորտ և կապինը՝ 114 մլրդ դրամ (46.2%), առևտրինը՝ 565.1 մլրդ դրամ (13%), ծառայություններինը՝ 225.1 մլրդ դրամ (31.2%), սպառողական վարկերի ծավալը կազմել է 789.1 մլրդ դրամ (36%)», - հայտնել է նա: 2018 թվականին նախորդ տարվա համեմատ ֆիզիկական անձանց տրված վարկերն աճել են 272 մլրդ դրամով (33%-ով), իսկ տնտեսությանը տրված վարկերը՝ 155 մլրդ դրամով կամ 8.1%-ով: Հանեսյանը նշել է, որ այս ցուցանիշները վկայում են, որ բանկային համակարգը մեծ ներուժ ունի և պատրաստ է ֆինանսավորել բիզնեսը, այդ թվում՝ որոնք ուղղված կլինեն արտահանմանը: «Այս տարի թե վարկավորման, թե ավանդների ծավալների աճի ավելի բարձր տեմպեր են լինելու, քան անցած տարի: Իսկ նախորդ տարին շատ տպավորիչ ցուցանիշներ ենք ունեցել։ Բանկային համակարգը պատրաստ է ֆինանսավորել կայուն ու հեռանկարային բիզնեսները, որոնք նաև ուղղված կլինեն արտահանմանը»,- ասել է Հանեսյանը։ Նա նաև հավելել է, որ միջազգային ֆինանսական կառույցների վստահությունը ՀՀ բանկերի նկատմամբ ավելացել է: «Մենք՝ բանկերս, հնարավորություն ենք ունեցել ավելի շատ միջոցներ ներգրավել հետագա վարկավորումն իրականացնելու նպատակով»,- նշել է Հանեսյանը: Ընթերցեք նաև՝ «2008-ից Ամերիաբանկը $4.5 մլրդ-ով վարկավորել է ՀՀ տնտեսությունը»: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |