Պարտադիր պատվաստումների հակառակորդ իտալացի քաղգործիչը ջրծաղիկով է հիվանդացել20 մարտի 2019 - 12:41 AMT PanARMENIAN.Net - Իտալիայի հյուսիս-արևելյան ինքնավար մարզի նախագահ Մասիմիլիանո Ֆեդրիգան ջրծաղիկով է հիվանդացել և 4 օր հիվանդանոցում է անցկացրել: Նախկինում նա դեմ էր հանդես գալիս օրենքի ընդունմանը, որով ծնողները պարտավոր կլինեին պատվաստել երեխաներին, գրում է Snob.ru-ն The Times-ի վրա հղումով: 12 հիվանդություններից, այդ թվում ջրծաղիկի, կարմրուկի և պոլիոմիելիտի դեմ պարտադիր պատվաստումների մասին օրենքն ընդունվել է Իտալիայում 2017-ին: Չպատվաստված երեխաներին արգելվեց հաճախել դպրոց և մանկապարտեզ: Իսկ ծնողները, որոնք չեն պատվաստում երեխաներին, մեծ տուգանքներ պետք է վճարեն: Ֆեդրիգան քննադատում էր այդ որոշումը՝ «ստալինյան» անվանելով իշխանությունների այդ գործողությունները, գրում է Independent-ը: Հոսպիտալացումից հետո քաղաքական գործիչը չի փոխել իր կարծիքը: Նա պնդում է, որ իր երեխաներից չի վարակվել, քանի որ նրանք պատվաստված են: Հայտնի բժիշկ Ռոբերտ Բուրիոնին հայտարարել է, որ Ֆեդրիգայի հոսպիտալացումը պետք է տագնապի ազդանշան լինի այն մեծահասակների համար, որոնք չեն ցանկանում պատվաստվել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |