Instagram-ում արդեն կարելի է գնումներ անել![]() 20 մարտի 2019 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Instagram-ում նոր գործառույթ է հայտնվել. օգտատերերը կարող են գնումներ անել, չհեռանալովվ հավելվածից: Այդ մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Պատվերը ձևակերպելու համար հարկ կլինի բրենդի էջում սեղմել «ձևակերպել պատվերն Instagram»-ում կոճակը: Այնուհետև հարկ կլինի ընտրել գույնն ու չափսը, իսկ հետո վճարել անմիջապես հավելվածում: Դրա համար օգտատերը պետք է իր անունը, էլփոստը, վճարայինն տեղեկատվությունն ու հասցեն ներմուծի: Instagram-ը կպահպանի տվյալները հաջորդ պատվերների համար, գրում է «Վեդոմոստին»: Այդ գործառույթը դեռ փորձարկվում է՝ դրանից դեռևս կարող են օգտվել միայն ԱՄՆ-ում և 23 բրենդի էջերում, այդ թվում՝ Adidas, H&M, Nike, Prada, Uniqlo, Zara, Burberry, MAC Cosmetics, Michael Kors: Գործակցության համար ռիթեյլերները պետք է տոկոս վճարեն ծառայությանը վաճառքներից: Բրենդերից շատերը կան Instagram-ում, սակայն գնում կատարելու համար պետք էր անցում կատարել դրանց կայք: Այդ պատճառով օգտատերերից շատերը հրաժավում էին գնումներից: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |