Դիլիջանում ՊԵԿ-ի ուսկենտրոնի շինությունները մինչև հուլիսի 1-ը կամրացվեն ՊՆ-ին20 մարտի 2019 - 12:14 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի՝ Դիլիջանի Պարզ լճի 5, 24/1 և 26/1 հասցեներում գտնվող ավարտված և անավարտ շինարարության օբյեկտները, հողատարածքը և դրա շահագործման հետ կապված գույքը մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը կամրացվեն ՀՀ պաշտպանության նախարարությանը: ՀՀ կառավարության մարտի 21-ի նիստի օրակարգում ընդգրկված որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՊԵԿ-ն ու ՊՆ-ն Դիլիջանի ուսումնական կենտրոնում համատեղ գույքագրում են իրականացրել: Ավարտվել են վարչական գույքի հանձնման-ընդունման աշխատանքները: Նշվում է, որ որ Դիլիջանի ուսումնական կենտրոնի գործառնական նշանակության փոփոխության հետ կապված /Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի վերակազմավորելու կապակցությամբ/ 2017-2018 թվականների ընթացքում կատարվել են լրացուցիչ աշխատանքներ: Եղանակային պայմաններից ելնելով՝ որոշակի ծավալի շինարարական աշխատանքներ սահմանված ժամկետներում հնարավոր չի եղել իրականացնել /սպորտհրապարակների արհեստական ծածկույթների իրականացում/, դրանք հնարավոր կլինի վերսկսել 2019 թվականի գարնանը: ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկել է, մինչև օբյեկտի հանձնումը, իրականացնել սեյսմիկ փորձաքննություն՝ հակասողանքային պաշտպանիչ կառույցների հուսալիության և կայունության վերաբերյալ եզրակացություն ստանալու համար, ինչը պահանջում է լրացուցիչ ժամանակ: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ Ձերբակալվել է Վահագն Չախալյանը և ևս 4 անձ Նրանք կասկածվում են խմբակային խուլիգանություն կատարելու մեջ |