Արմեն Սարգսյանը ցավակցել է Մոզամբիկի և Զիմբաբվեի նախագահներին![]() 20 մարտի 2019 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Մոզամբիկի Հանրապետության նախագահ Ֆիլիպե Զասիտու Նյուսիին և Զիմբաբվեի Հանրապետության նախագահ Էմմերսոն Դամբուձո Մնանգագվային՝ այդ երկրներին պատուհասած «Իդայ» արևադարձային ցիկլոնի հետևանքով գրանցված բազմաթիվ զոհերի և ավերածությունների կապակցությամբ: Արմեն Սարգսյանն իր խորին ցավակցությունն է հայտնել Մոզամբիկի և Զիմբաբվեի նախագահներին, զոհվածների ընտանիքներին և հարազատներին մաղթել է տոկունություն, իսկ բոլոր տուժածներին՝ շուտափույթ ապաքինում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Ցիկլոնը մեծ ավերածությունների ու հարյուրավոր զոհերի պատճառ է դարձել։ Միայն Մոզամբիկում, նախնական տվյալներով, զոհվել է ավելի քան 200 մարդ, 400 հազարն անօթևան է մնացել։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |