Նախարար. ՀՀ ոչ մի աղբանոց միջազգային չափանիշներին համապատասխան չէ

Նախարար. ՀՀ ոչ մի աղբանոց միջազգային չափանիշներին համապատասխան չէ

PanARMENIAN.Net - Մարտի 23-ին անցկացվելիք համապետական շաբաթօրյակին ակնկալվում է 125-150 հազար քաղաքացու մասնակցություն: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ հավելելով, որ այդ օրը կաշխատի մոտ 1700 միավոր տեխնիկա, կփակվի 6 աղբանոց և մոտ 447 աղբակույտ:

Նա նշել է, որ Հայաստանում կա 339 աղբանոց, որոնցից ոչ մեկը չի համապատասխանում միջազգային ստանդարտներին, հայտնում է Panorama.am-ը:

«Սրանք լոկալ աղբանոցներ են, հաճախ փորված են համայնքապետի հայեցողությամբ, երբեմն ծածկվում են, երբեմն՝ ոչ: Իհարկե, կան նաև սովորույթով հաստատված աղբանոցներ, որոնք մոտակա ձորակներն են և բոլոր հնարավոր տեղերը, որոնք աչքից հեռու են և այնտեղ հնարավոր է թաքցնել աղբը։ Յուրաքանչյուր ամիս ունենալու ենք շաբաթօրյակներ, որով փորձ է արվելու նոր որակ և մտածողություն հաղորդել քաղաքացիներին»,- ասել է նախարարը։

Պապիկյանը հայտնել է, որ կառավարությունն ուսումնասիրություն է սկսել աղբի կառուցվածքի հետ կապված, այդ ուսումնասիրությունը կատարելու է բրիտանական մի ընկերություն և փորձելու են հասկանալ, թե Հայաստանում տարեկան ինչ քանակի աղբ է կուտակվում: «Սրանից ելնելով էլ մենք կկարողանանք աղբահանության ոլորտում ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող գործընկերներին ներկայացնել իրական պատկերը»,- ասել է Պապիկյանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---