Անաստասիա Գալուստյանը գեղասահքի ԱԱ-ում չի հաղթահարել որակավորման փուլը![]() 20 մարտի 2019 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը չհաղթահարեց Ճապոնիայի Սայտամա քաղաքում մեկնարկած գեղասահքի աշխարհի առաջնության որակավորման փուլի արգելքը: Կանանց մենասահքի կարճ ծրագրում Գալուստյանը 47.75 միավորով գրավել է նախավերջին՝ 39-րդ տեղըև դուրս մնացել պայքարից: Կարճ ծրագրին մասնակցել է 40 մարզուհիներ, 24 լավագույնները նվաճել են եզրափակիչի ուղեգիր եւ մարտի 22-ին կներկայացնեն ազատ ծրագիրը: Աշխարհի առաջնության տղամարդկանց մենասահքում Հայաստանը կներկայացնի Սլավիկ Հայրապետյանը, որը կարճ ծրագրով հանդես կգա մարտի 21-ին: Վիճակահանության արդյունքում Սլավիկ Հայրապետյանն առաջինը կներկայացնի կարճ ծրագիրը, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: Գեղասահորդների ու նրանց մարզիչների հետ մրցավայր են մեկնել նաեւ Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը եւ փոխնախագահ Արի Զաքարյանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |