Հովհաննես Մարգարյանը՝ հրաձգության Մ-21 ԵԱ արծաթե մեդալակիր![]() 20 մարտի 2019 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Խորվաթիայում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնության մինչև 21 տարեկանների պայքարում երկրորդ տեղն է գրավել Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը: Վազող թիրախ մրցաձևի խառը վազք վարժությունում 20-ամյա մարզիկը գրանցել է 378 միավոր և արժանացել արծաթե մեդալի: Զավեն Իգիթյանն ատրճանակի երիտասարդների պայքարում դուրս է եկել եզրափակիչ և 198.4 միավորով գրավել է չորրորդ տեղը, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: 14-ամյա Նարե Գաբրիելյանը մինչև 21 տարեկանների պայքարում 17-րդն էր ատրճանակ ձևում: Եվրոպայի առաջնությանը մասնակցում է Հայաստանի 13 ներկայացուցիչ, որոնք հանդես են գալիս հրացան, ատրճանակ և վազող թիրախ ձևերում: Ավելի վաղ վազող թիրախ մրցաձևի նորմալ վազք վարժության կանանց մեծահասակների թիմային պայքարում Լիլիթ Մկրտչյանը, Գոհար Հարությունյանը և Արուսյակ Գրիգորյանը գրավել էին երրորդ տեղը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |