Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմի թրեյլերն արդեն համացանցում է (վիդեո)

Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմի թրեյլերն արդեն համացանցում է

PanARMENIAN.Net - Քվենտին Տարանտինոյի 9-րդ, «Մեկ անգամ Հոլիվուդում» (Once Upon a Time in Hollywood) ֆիլմի առաջին թրեյլերն արդեն համացանցում է:

Ֆիլմը պատմում է հայտնի ռեժիսոր Ռոման Պոլանսկու կնոջ՝ Շերոն Թեյթի (Մարգո Ռոբբի) սպանության մասին, որը 1969-ի օգոստոսին կատարել են սերիական մարդասպան Չարլզ Մենսոնի հետևորդները:

Ֆիլմի գլխավոր հերոսներն են հեռուստատեսային վեսթերնների նախկին աստղեր Ռիկ Դալթոնը (Լեոնարդո դի Կապրիո) և Քլիֆ Բուտը (Բրեդ Փիթ): Ալ Պաչինոն կատարում է գործակալ Մարվին Շվարցի դերը:

Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2019-ի օգոստոսին:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---