2018-ին պետությանը պատճառված վնասը կազմել է ավելի քան $74 մլն

2018-ին պետությանը պատճառված   վնասը կազմել է  ավելի քան  $74 մլն

PanARMENIAN.Net - 2018 թվականին ՀՀ գլխավոր դատախազության կողմից հարուցված քրեական գործերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է մոտ 36 մլրդ դրամ կամ $74.08 մլն:

ՀՀ ԳԴ հանրային կապերի բաժնի փոխանցմամբ, միաժամանակ՝ ուսումնասիրությունների հիման վրա կատարված նախազգուշացումների, բավարարված հայցերի, քննվող քրեական գործերի, ներկայացված հաղորդումների հիման վրա կատարված աշխատանքների արդյունքում 2018-ին վերականգնվել է ընդհանուր ավելի քան 2 մլրդ դրամի վնաս:

Դատախազությունը նախորդ տարում աննախադեպ ցուցանիշներ է ապահովել պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում:

Մասնավորապես դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից հանրապետական և մարզային ընդգրկման բազմաթիվ ոլորտներում կատարվել է պետական շահերի պաշտպանության հարցադրումներով ընդհանուր առմամբ 626 ուսումնասիրություն, որոնց ընթացքում հայտնաբերվել է 1345 իրավախախտում, ինչը գրեթե երեք անգամ գերազանցում է 2017 թվականի ցուցանիշը:

Դրանց շրջանակում պետության շահերին հասցված վնասը վերականգնելու մասին նախազգուշացվել է 208 իրավաբանական և ֆիզիկական անձ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---