Գեղարքունիքում կա 1 աշակերտ ունեցող դպրոց, որի վրա տարին 19 մլն դրամ է ծախսվում20 մարտի 2019 - 18:38 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նիստում 2018 թվականի կատարողականների քննարկման ժամանակ հայտնել է, որ Գեղարքունիքի մարզում կա 1 դպրոց, որն ունի 1 աշակերտ: «Նրա վրա տարեկան 19 մլն դրամ է ծախսվում, նա թերևս աշխարհի ամենաթանկարժեք աշակերտն է», - նկատել է նախարարը: Հարությունյանը հայտնել է, որ աշակերտին բերել են բոլորովին այլ մարզից, որ դպրոցը շարունակի գործել: «Հիմա մենք մարզպետի հետ քննարկում են, թե ինչպես լուծել հարցը: Եթե այս աշակերտը մնալու է, մենք կարող ենք նրան շքեղ մեքենա գնել, թանկարժեք վարորդ վարձել, ավելի էժան կնստի, քան այն, ինչպես մենք հիմա ֆինանսավորում ենք», - ասել է նա: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ մարզային համայնքներում նման խնդիրը լուծելու տարբերակներ են քննարկվում, և թերևս ամենաարդյունավետը հարակից համայնքների աշակերտների միավորումն է: «Կան բազմահամակազմ դասարաններ, երբ հինգերորդ և վեցերորդ դասարանները միացված են մեկ դպրոցում և ընդամենը մեկ կիլոմետր հեռավորության վրա են, պետք է աշխատենք, որ մեկ դպրոցի հինգերորդ դասարանի աշակերտները գնան մեկ դպրոց, նրանց դպրոցի վեցերորդ դասարանի աշակերտները գան մյուս դպրոց», - ասել է նախարարը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |