Անկանխիկ վճարումների համար Ամերիաբանկն առաջարկում է Visa PaySticker-ը (վիդեո) 21 մարտի 2019 - 10:29 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկն առաջարկում է անկանխիկ վճարումներ կատարելիս օգտվել Visa PaySticker-ից, որն ունի մի շարք առավելություններ, որոնց կարելի է ծանոթանալ տեսանյութի միջոցով: Visa PaySticker-ը Visa վճարային համակարգի Electron տեսակի հիմնական վճարային քարտին կից կպչուն անհպում քարտային պիտակ է և հնարավորություն է տալիս Visa Pay Wave տեխնոլոգիայով սարքավորման կիրառմամբ կատարել վճարումներ և գնումներ անհպում եղանակով (contactless payment): Մինչև 2019-ի. հունիսի 30-ը Visa PaySticker-ը կարելի է ձեռք բերել հատուկ սակագնով: Մասնավորապես, այն հաճախորդները, որոք վերջին երեք ամսվա ընթացքում իրենց քարտին ունեցել են մուտքեր 1,500,000 ՀՀ դրամի չափով, ապա կարող են այդ քարտին կից ձեռք բերել Visa PaySticker-ն անվճար, իսկ նվազագույնը 500,000 ՀՀ դրամ մուտքերի դեպքում` 1,500 ՀՀ դրամ արժեքով: Նշված արժեքով Visa PaySticker կարելի է ձեռք բերել նաև Ամերիաբանկում Սմարթ հաշիվ ունենալու դեպքում: Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է այցելել www.ameriabank.am: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |