Վրաստանի եւ Հարավային Օսիայի միջեւ «դիպուկահարային պատերա՞զմ է»

PanARMENIAN.Net - Ուրբաթ լույս շաբաթվա գիշերը վրաց-օսական հակամարտության գոտու խաղաղապահները ֆիքսում էին փոխհրաձգություններ Հարավային Օսիայի եւ Վրաստանի միջեւ: Հրաձգությունների արդյունքում զոհվել է վեց մարդ: Վրաստանը հայտարարել է, որ հրաձգությունը սկսել է հարավօսական կողմը:



«Շաբաթ 5:45-ին վերսկսվել է փոխհրաձգությունը հարավ-օսական Ցխինվալի շրջանի եւ վրացական Զեմո-Նիկոզի գյուղի միջեւ: Փոխհրաձգությունը տարվում էր տարբեր տրամաչափի զենքերից եւ նռնականետներից»,- ասել է խաղաղապահ զորքերի հրամանատար Վլադիմիր Իվանովը: Հարավօսական կողմի հայտարարության համաձայն, վրացական կողմից Հարավային Օսիայի նկատմամբ կրակահերթերի արդյունքում զոհվել է վեց մարդ: Նախնական տվյալներով, ավելի քան տասը վիրավորվել են:



Չճանաչված հանրապետության իշխանությունների տեղեկությունների համաձայն, զոհվածների թվում կա մեկ խաղաղապահ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:



Հարավային Օսիայի կառավարության նախագահ Յուրի Մորոզովը ժողով է հրավիրել, որի ժամանակ քննարկվել են չճանաչված հանրապետության բնակիչների անվտանգությունն ապահովելու միջոցները: Մորոզովի խոսքերով, առավել մեծ անհանգստություն է առաջացնում այն, որ «դիպուկահարային պատերազմ է սկսվել»: Վրաստանի ՆԳՆ ներկայացուցիչը հերքում է, որ նշված գործողություններում դիպուկահարներ են մասնակցել: Վրաստանի պաշտպանության նախարարությունը նաեւ հայտարարել է, որ պատասխան կրակը ստիպված միջոց էր, վրացական կողմից զոհեր չկան:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---