Երևանի ամենաբարձրահարկ՝ 32 հարկանի շենքը կշահագործվի 2021-ից (Լուսանկարներ)

Երևանի ամենաբարձրահարկ՝ 32 հարկանի շենքը կշահագործվի 2021-ից (Լուսանկարներ)

PanARMENIAN.Net - «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ նախագահ Արսեն Քարամյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է Մոնթե Մելքոնյան պողոտայում կառուցվող «Վերածնունդ» երիտասարդական ավանի նախագիծն ու դրա տեխնիկատնտեսական ցուցանիշները:

Նախագծող ճարտարապետներն են Վահագն Վերմիշյանը և Դավիթ Միրզոյանը: Մասնաշենքերի քանակը՝ 8-ն է, հարկայնությունը՝ 18-32 հարկ: Համալիրի մաս կազմող 32 հարկանի «Վերածնունդ» բազմաֆունկցիոնալ բնակելի և բիզնես կենտրոնը կլինի այս պահին Երևանի ամենաբարձրահարկ շենքը:

Ծրագրի ընդհանուր արժեքը 54 միլիարդ դրամ է: Բնակարանների 1քմ արժեքը՝ 276,000-296,000 ՀՀ դրամ է կախված ներքին հարդարումից:

Կառուցվող շենքերի շահագործման հանձնելու տարեթիվը՝ 2021 թ. նոյեմբերն է, ավանի շահագործման հանձնելու տարեթիվը՝ 2022 թ. մայիսն է:

Ավանում կառուցվելու է մանկապարտեզ (մինչև 220 երեխայի համար), մարզահամալիր (150 մարդ/ժամ), առևտրի և սպասարկման կենտրոն, կինոթատրոն: Առաջին անգամ բազմաբնակարան շենքերում ներդրվելու է կոյուղաջրերի և թափոնների մաքրման տեղային կայան:

Շենքերի տանիքները կահավորվելու են արևային վահանակներով, որոնց արտադրած էլեկտրաէներգիան ծախսվելու է ընդհանուր օգտագործման տարածքների լուսավորության և վերելակների էլեկտրասնուցման համար:

«Կառուցապատողը «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունն է, կապալառու շինարարական կազմակերպություններ՝ Կապավոր ՍՊԸ, ԷյԴիԷյ Թեք ՍՊԸ-ն, Մետրոշինվերանորոգում ՓԲԸ-ն:

Բնակարանների քանակը 1100 է, ավտոկայանատեղերի քանակը՝ 880: Կառուցապատման ընդհանուր մակերեսը 227 500 քմ է, հասարակական նշանակության տարածքների ընդհանուր մակերեսը՝ 13 500 քմ, կանաչապատ գոտիների ընդհանուր մակերեսը՝ 25 000 քմ:

Շահառուների հիմնական վարկավորումն իրականացվելու է ՎՏԲ Հայաստան բանկի սեփական վարկային ռեսուրսների հաշվին՝ 10.8% տարեկան տոկոսադրույքով, 10-20% կանխավճարով և 30 տարի մարման ժամկետով: «Վերածնունդ» բիզնես համալիրի ֆինանսավորումն իրականացվելու է Արարատբանկի և Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի սեփական միջոցների հաշվին: Վարկային պորտֆելի ընդհանուր չափը կազմում է 28 միլիարդ ՀՀ դրամ»,-ասվում է գրառման մեջ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---