Ղարաբաղի կարգավիճակի որոշման հանրաքվեն հնարավոր է միայն 15-20 տարի անց, պնդում են Բաքվում 2 օգոստոսի 2008 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղի կարգավիճակի որոշման հանրաքվեն հնարավոր է միայն 15-20 տարի անց: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը: «Այդ գործընթացները կարող են իրականացվել յոթ բռնազավթված շրջանների ազատագրումից եւ իրենց բնակության վայրեր ադրբեջանցի գաղթականների եւ ստիպված վերաբնակիչների վերադարձից հետո միայն»,- ասել է նա, մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի վերջին հայտարարությունը, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»:Երեկ Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչներն իրենք կորոշեն` կանցնի հանրապետությունը Ադրբեջանի իրավասությանը, թե կանկախանա: «Կանցկացվի հանրաքվե, որի ժամանակ ղարաբացիները ինքնորոշվեն»,- ասել է Բրայզան լրագրողներին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |