Forbes. Գալիցկին գլխավորում է ամենամեծ եկամուտներով ՌԴ միլիարդատերերի վարկանիշը21 մարտի 2019 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Forbes-ը հրապարակել է ռուսաստանցի այն միլիարդատերերի վարկանիշը, որոնք 2018-ին ընդհանուր առմամբ $11 մլրդ-ից ավելի են վաստակել ակտիվների վաճառքից և դիվիդենտների հաշվին: Ցանկը գլխավորել է ծագումով հայ Սերգեյ Գալիցկին (Հարությունյան), որը 2018-ի փետրվարին $2,44 միլիարդով վաճառեց «Մագնիտի» իր բաժնետոմսերի 29,1%-ը ՎՏԲ բանկին և հեռացավ ընկերության բոլոր պաշտոններից: Գալիցկին առաջին անգամ է ընդգրկվում այս վարկանիշում: Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակում միլիարդատերը Forbes-ի վարկածով 28-րդն է 4 միլիարդ դոլար կարողությամբ, գրում է «Վեդոմոստին»: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) ՎՏԲ խմբին է վաճառել իր գրեթե ամբողջ բաժնեմասը բիզնեսում, որը ստեղծել էր 24 տարի առաջ: Նա վաճառել է բաժնետոմսերը 138 մլրդ ռուբլով: Գալիցկին ասել էր, որ ապրելու է Կրասնոդարում և զբաղվելու է մանկապատանեկան ֆուտբոլով: Գործարարը նաև «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի սեփականատերն է: Նա Կրասնոդարում զբոսայգի է կառուցել, որը գտնվում է «Կրասնոդար» մարզադաշտի հարևանությամբ: Այգին բացվել է 2017-ի սեպտեմբերի 28-ին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |