Աստանայի բնակիչների մի մասը չի ուզում ապրել Նուրսուլթանում. Բողոքի ցույց է եղել21 մարտի 2019 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Ղազախստանի մայրաքաղաքում բողոքի ցույց է տեղի ունեցել Աստանան Նուրսուլթան վերանվանելու դեմ: Ղազախստանի խորհրդարանն ընդունել է երկրի մայրաքաղաք Աստանան Նուրսուլթան՝ երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պատվին վերանվանելու նախագիծը:Երկրի օրենսդիր մարմինը երկու ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության մեջ փոփոխություն անելու այդ նախագիծը, որն առաջարկվել էր նույն օրը: Մի քանի տասնյակ մարդ է հավաքվել մարտի 21-ի առավոտյան Աստանայի քաղաքապետարանի մոտ՝ իր անհամաձայնությունը հայտնելու քաղաքը վերանվանելու վերաբերյալ իշխանությունների որոշման հետ, հայտնում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով: Ցուցարարներից մեկի վեճն իրավապահների հետ քաշքշուկի է վերածվել, որից հետո ոստիկանությունը բերման է ենթարկել մոտ 20 ցուցարարի: Մարտի 20-ի երեկոյան gopetition.com կայքում ստորագրահավաք է մեկնարկել՝ հեղինակները պահաջում են չվերանվանել մայրաքաղաքն ի պատիվ այդ երկրի 30 տարվա նախագահ Նուրսուլթան Նազարբաևի: Մարտի 21-ի առավոտվա տվյալներով այն ավելի քան 30,000 ստորագրություն է հավաքել: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական է տվել: Այդ մասին նա հայտարարել է մարտի 19-ին ուղիղ եթերում՝ հատուկ ուղերձում: «Ես որոշում եմ կայացրել դադարեցնելու իմ լիազորությունները նախագահի պաշտոնում»,-ասել է նա ժողովրդին հասցեագրված ուղերձում: Նազարբաևը հայտարարել է նաև, որ կշարունակի կատարել Անվտանգության խորհրդի նախագահի լիազորությունները: Նազարբաևը գլխավորում էր Ղազախստանը 1990-ից, 2015-ից նա վերընտրվել է 5-րդ անգամ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |