ԵԱՏՄ-ում ռոումինգը կարող է չեղարկվել

ԵԱՏՄ-ում ռոումինգը կարող է չեղարկվել

PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ մտադիր են միության տարածքում (Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան) չեղարկել ռոումինգը: Այս մասին հայտնել է Rusarminfo-ն:

Նա, սակայն, նշել է, որ դեռևս վաղ է խոսել ռոումինգի չեղարկման հստակ ժամկետների մասին:

«ԵԱՏՄ տարածքում ռոումինգի արժեքը մեր ակտիվ գործողությունների շնորհիվ մի քանի անգան կրճատվել է: Մենք աշխատում ենք կոնկրետ ընկերությունների հետ, որոնք ներկայացված են ԵԱՏՄ տարածքում, որպեսզի այդ մոտեցումը տարածվի ամբողջ միության տարածքում»,- ասել է Սարգսյանը:

Սարգսյանը նշել է, որ առաջիկայում հանդիպումներ են նախատեսվում կապի ոլորտի ներկայացուցիչների և բջջային օպերատորների հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---