Մոտ $89,000-ի դրամաշնորհ Ճապոնիայից՝ ՀՀ-ում կանանց և երեխաների առողջության պաշտպանությանը![]() 21 մարտի 2019 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Ճապոնիան մոտ $89,000-ի դրամաշնորհ է հատկացրել ՀՀ-ում կանանց և երեխաների առողջության պաշտպանությանը, հայտնել է ՀՀ առողջապահության մախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան և Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը «Երևանում սեռավարակներով տառապող հղի կանանց համար բժշկական սարքավորումների տրամադրման նախագծի» դրամաշնորհի պայմանագիր են ստորագրել: «Ուրախ եմ տեղեկացնել, որ «Մարդկային անվտանգության ապահովման» ծրագրի շրջանակներում Ճապոնիայի դրամաշնորհային օժանդակությունը $88,748-ի չափով այժմ կծառայի Հայաստանում կանանց և երեխաների առողջության պաշտպանությանը»,- ասել է Յամադան և հավելել, որ երեխաների առողջությունն է առողջ հասարակության բանալին, ինչը նշանակում է, որ պետք է օգտագործել բոլոր հնարավոր միջոցները` օգնելու նորածիններին լույս աշխարհ գալ առանց հիվանդությունների: Առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանը, կարևորելով մոր և մանկան առողջության պահպանումը, ընդգծել է, որ մայրական և նորածնային մահացության նվազեցման գործում բավականին հաջողություններ են արձանագրվել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |