Թուրքիան Իրանի միջնորդության կարիքը չունի Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու հարցում 2 օգոստոսի 2008 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական Անկարան երրորդ երկրի միջնորդության կաիրքը չունի Երեւանի հետ երկկողմանի հարաբերությունների բարելավման հարցում: Այդ մասին ուրբաթ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի մամլո քարտուղար Բուրակ Օզյուգերգինը: «Մենք արդեն բանակցում ենք Երեւանի հետ հարաբերությունների բարելավման նպատակով»,- հաղորդել է Բուրակ Օզյուգերգինը:Ինչ վերաբերում է Թուրքիաի նախագահ Աբդուլա Գյուլի հնարավոր այցելությանը Երեւան, Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղարը հայտարարել է, որ երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը սպասում է երկրի ղեկավարի հրահանգներին այդ հարցի շուրջ: Բուրակ Օզյուգերգինը նաեւ նշել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը Թուրքիայի նախագահին Թուրքիա հասել է պաշտոնական ուղիներով, հաղորդում է թուրքական Turkish Daily News-ը: Նշենք, որ Իրանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հեռախոսազրույցի ժամանակ Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին առաջարկել է իր միջնորդությունը Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների բարելավման հարցում: Երկու երկրների սահմանը փակվել է 1993 թվականին Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով: Հայաստանը առաջարկում է բարելավել հարաբերությունները առանց նախապայմանների, իսկ Թուրքիան պահանջում է ճանաչել սահմանները 1921 թվականի Մոսկվայի համաձայնագրով, դուրս հանել զորքերը Լեռնային Ղարաբաղից եւ դադարեցնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման արշավը: Հուլիսին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Թուրքիայի նախագահին Երեւան Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլային հավաքականների հանդիպումը միասին դիտելու համար, որը կայանալու է սեպտեմբերի 6-ին: Գյուլը դեռ չի պատասխանել հրավերին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |