ԵՄ-ն համաձայն է հետաձգել Brexit-ը![]() 22 մարտի 2019 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության երկրների առաջնորդները պայմանավորվել են հետաձգել Մեծ Բրիտանիայի դուրս գալը միությունից: Այդ մասին ասվում է Բրյուսելում պետությունների ղեկավարների հանդիպման ավարտին ընդունված հայտարարության մեջ: Ըստ փաստաթղթի, Brexit-ը կհետաձգվի մինչև մայիսի 22-ը, եթե Բրիտանիայի խորհրդարանը հավանություն տա ԵՄ հետ գործարքին: Հակառակ դեպքում ընթացակարգը կմեկնարկի ապրիլի 12-ին, գրում է Lenta.ru-ն: Եվրամիությունը հավանություն չի տվել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի առաջարկին, ըստ որի Brexit-ը պետք է հետաձգվեր մինչև հունիսի 30-ը: Ավելի վաղ ԵՄ նախագահ Դոնալդ Տուսկն ասել էր, որ Brexit-ը կարող է հետաձգվել, եթե ԵՄ հետ գործարքը հավանություն ստանա Մեծ Բրիտանիայի խորհրդարանում: Պաշտոնապես Մեծ Բրիտանիան պետք է դուրս գար ԵՄ-ից մարտի 29-ին, սակայն բրիտանացի քաղաքական գործիչները մինչ օրս չեն կարողանում փոխզիջման գալ: Արդյունքում խորհրդարանն արդեն 2 անգամ մերժել է Մեյի առաջարկը գործարքի վերաբերյալ, ինչը հանգեցրել է կառավարական ճգնաժամի: Լոնդոնի և Բրյուսելի բանակցութունները սկսվել են 2017-ի ամռանը: Դրան նախորդեցին 2016-ի իրադարձությունները, երբ Մեծ Բրիտանիայում հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթեցին եվրաինտեգրման հակառակորդները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |