Իրաքում լաստանավի վթարից զոհվածները 90-ից ավելի են![]() 22 մարտի 2019 - 12:20 AMT PanARMENIAN.Net - Իրաքում Տիգրիս գետի վրա լաստանավի վթարից առնվազն 93 մարդ է զոհվել: Իրաքի վարչապետ Ադել Աբդել Մահդին եռօրյա ազգային սուգ է հայտարարել: Ուզևորատար լաստանավը շրջվել է Իրաքի Մոսուլ քաղաքից ոչ հեռու մարտի 21-ին: Ըստ Մահդիի, որը ժամանել էր ողբերգության վայր, 55 մարդու հաջողվել է փրկել, գրում է Deutsche Welle-ն «Ռուդաու» ալիքի վրա հղումով: Հավանաբար, ողբերգության պատճառ է դարձել փոխադրամիջոցի գերբեռնվածությունը, նշում է AFP-ն: Լաստանավի վրա մոտ 100 մարդ կար, հիմնականում ընտանիքներ երեխաների հետ: Շատերը մեկնում էին նշելու Նովրուզը: Մոսուլը 3 տարի եղել է ահաբեկչական «Իսլամական պետության» հսկողության տակ: Քաղաքն ազատագրվել է 2017-ի հուլիսին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |