Ադրբեջանում արգելել են Western Union եւ MoneyGram համակարգերը Ղարաբաղում ֆինանսական գործողություններ կատարելու պատճառով 2 օգոստոսի 2008 - 18:35 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի Ազգային բանկը (ԱԱԲ) հանձնարարել է հանրապետության բանկերին հուլիսի 30-ից դադարեցնել համագործակցությունը Western Union եւ MoneyGram դրամական փոխանցման համակարգերի հետ: Ըստ ԱԱԲ-ի, Western Union եւ MoneyGram-ը շարունակում են «ապօրինի» գործողություններ անցկացնել Լեռնային Ղարաբաղում: Ավելի վաղ ԱԱԲ-ն արդեն զգուշացրել էր այդ ընկերություններին «Լեռնային Ղարաբաղի տարածքում դրամային փոխադրումների իրականացումը դադարեցնելու անհրաժեշտության» մասին: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: 2008թ. հուլիսի վերջին Day.az պորտալը մի քանի հոդվածներ էր հրապարակել, որտեղ հաղորդում էր, որ շնորհիվ Western Union-ի եւ MoneyGram-ի Լեռնային Ղարաբաղի բնակիչները, որոնք 1988թ. հայտարարեցին Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին, կարող են ստանալ դրամական փոխադրումներ: Ավելի վաղ Day.az-ում հրապարակված նման հոդվածի պատճառով դադարեցրել էր դեպի Ղարաբաղ իրականացվող փոխանցումները «Migom» համակարգը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |