ՀԲ-ն 2019-ին Հայաստանի համար ՀՆԱ 4.3% աճ է կանխատեսել![]() 22 մարտի 2019 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկը «Փոփոխելու հզոր մանդատ գլոբալ տնտեսական աճի դանդաղման պայմաններում» Հայաստանի մասին զեկույցում 2019 թվականի համար ՀՆԱ-ի աճի տեմպի նվազում է կանխատեսել: Ըստ ՀԲ-ի, ընթացիկ տարում մեր երկրի ՀՆԱ աճը կկազմի 4.3%: «Մեր ելակետային սցենարը նախատեսում է 2019-իմ ՀՆԱ-ի աճի ավելի ցածր, բայց դեռևս հաստատուն տեմպ՝ ցածր գնաճի ու կայուն պետական ֆինանսների նպաստավոր մակրոտնտեսական միջավայրի պայմաններում: 2019 թ. համաշխարհային և տարածաշրջանային աճի կանխատեսվող ավելի ցածր մակարդակը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանման վրա: Երկրի ներսում աճին կնպաստի չափավոր բյուջետային ընդլայնումը, տնային տնտեսությունների (այդ թվում հիփոթեքային) վարկավորման շարունակական կայուն աճը և բիզնեսի բարելավված տրամադրվածությունը», - նշված է զեկույցում: Արժույթի միջազգային հիմնադրամը 2019-ին կանխատեսել է ՀՆԱ 4.8% աճ: Իսկ 2019 թվականի ՀՀ պետական բյուջեով կանխատեսվել է 4.9% տնտեսական աճ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |