Երևանը՝ գարնանային արձակուրդներին ՌԴ դպրոցականների նախընտրած քաղաքներից

Երևանը՝ գարնանային արձակուրդներին ՌԴ դպրոցականների նախընտրած քաղաքներից

PanARMENIAN.Net - Երևանն ընդգրկվել է գարնանային արձակուրդների օրերին ՌԴ դպրոցականների նախընտրած քաղաքների ցանկում, հայտնում է «Կուպիբիլետը»:

Ճամփորդական գործակալության վերլուծաբանները ուսումնասիրել են տոմսերի վաճառքը Մոսկվայից, հետադարձով, մարտի 23-31-ի համար: Ընտրվել են այն ամրագրումները, որտեղ ուղևորներից մեկը 7-17 տարեկան երեխա կամ դեռահաս էլ:

Նշվում է, որ գարնանային արձակուրդներին ՌԴ-ից արտերկիր երեխաների հետ է մեկնում ճանապարհորդների միայն 10 տոկոսը: Ամենապահանջված ուղղություներն են Պրահան, Ռիգան, Ստամբուլը, Բաքուն , Աթենքը, Բեռլինը, Երևանը, Վենետիկը, Անթալիան և Կոպենհագենը, գրում է ՌԻԱ Նովոստին:

Բոլոր ուղղություններով ավիատոմսերը մեկ տարում շուրջ 6 տոկոսով էժանացել են։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---