ԱԺ մաքրուհիները բողոքում են աշխատավարձի կրճատումից. Այսուհետ 40,000 դրամ են ստանալու22 մարտի 2019 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Ազգային Ժողովի մաքրուհիները բողոքի ակցիա էին իրականացնում խորհրդարանի շենքում։ Նրանք լրագրողների հետ զրույցում հայտնեել են, որ որոշել էին գործադուլ անել, սակայն ԱԺ աշխատակազմի, փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումներ են ունեցել՝ խոստացել են, որ լավ է լինելու։ «Սպասեցին, ձգեցին էնքան, մինչև եկավ պայմանագրի լուծման ժամկետը։ Մեկ շաբաթ առաջ հայտարարեցին՝ 40, 000 դրամ է լինելու աշխատավարձը»,-խնդիրը ներկայացրել են նրանք, հայտնում է Panorama.am-ը։ Նրանք պահանջում են, աշխատավարձը պահպանել գոնե նախկին չափով 66 հազար դրամ։ «Ասում են՝ երկու ժամ եք աշխատում։ Բայց մենք ամբողջ օրն ենք մնում, հո չե՞նք կարող մարդկանց սենյակներից հանել, ասել մաքրում ենք»,-նշել են նրանք ու պահանջել, որ պատգամավորների պարգևավճարներ չստանալու կամ քիչ ստանալու հաշվին իրենց աշխատավարձը մի քիչ բարձրացնեն։ Մաքրուհիներից շատերն ասել են, որ ապրիլի 1-ից աշխատանքի չեն գա։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու «Այո, դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է նա Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |