«Շերեմետևոյում» կասեցրել են ՀՀ-ից կես տոննա ձկան ներմուծումը![]() 22 մարտի 2019 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Ռուսական «Ռոսսելխոզնադզորը» կասեցրել է Հայաստանից սառեցված ձկան խմբաքանակի ձևակերպումը Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում: Տեղեկությունը հրապարակել է Մոսկվայի, Մոսկվայի և Տուլայի շրջանների Անասնաբուժական և ֆիտոսանիտարական հսկողության դաշնային ծառայության կայքում: 580 կգ կշռող սառեցված ձկան ձևակերպումը կասեցվել է, քանի որ արտադրող ընկերության անվանումը չի եղել ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծվողների ցանկում: Ինչպես նշվում է կայքում, «անասնաբուժական հավաստագրում անհամապատասխանություն է եղել արտադրող ընկերության հասցեի և մակնշման վրա նշված արտադրողի հասցեի միջև։ Բացի այդ, արտադրող ընկերության անվանումը բացակայում է Արտադրություն, վերամշակում իրականացնող և ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծվող ապրանքները վերահսկող կազմակերպությունների և անձանց ռեեստրում»,- ասվում է հաղորդագրության մեջ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |