Քաղաքապետ. Երևանի բոլոր վարչական շրջանները պետք է բացօթյա մարզասրահ ունենան![]() 22 մարտի 2019 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն քաղաքապետարանի արտահերթ նիստում հայտարարել է, որ քաղաքի ամեն վարչական շրջան պետք է բացօթյա մարզասրահ ունենա: Նա հավելել է, որ քաղաքում բացօթյա մարզումների համար հատուկ հատկացված վայրեր չկան, մարդիկ Հրազդանի կիրճում են մարզվում: Քաղաքապետաը հայտարարել է նաև, որ դրանք պետք է «շատ որակյալ գործիքներով կահավորված լինեն»: Անդրադառնալով այգիների վիճակին և մասնավորապես Կիրովի անվան մանկական զբոսայգուն՝ Մարությանն ասել է, որ Երևանի բոլոր այգիները գույքագրվելու են: «Ինչ վերաբերում է Կիրովի այգուն, ապա այն վարձակալված է 50 տարով, իսկ քաղաքապետարանի դիրքն այդ պայմանագրով շատ թույլ է»,-ասել է նա: Քաղաքապետը հավելել է, սակայն, որ բոլոր լծակները կօգտագործվեն իրավիճակը շտկելու համար: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |