Փոխնախարար. Փորձում ենք ավելի շատ պայմանագրայիններ ներգրավել՝ տարիքը հասցնելով 40-ի22 մարտի 2019 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Մարտի 21-ին ՀՀ Կառավարությունն ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, համաձայն որի, նախատեսվում է ավելացնել պայմանագրային զինծառայողների թվաքանակը: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը: «Փորձում ենք ԶՈւ-ում ավելի մեծ թվով պայմանագրային զինծառայողներ ներգրավել՝ սահմանելով տարիքը մինչև 40 տարեկան՝ գործող 36-ի փոխարեն»,- ասել է փոխնախարարը, գրում է Panoarama.am-ը: Անդրադառնալով գործադիրի նիստում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի այն հայտարարությանը, թե քննարկվում է մարտական հերթապահությունում ընդգրկված պարտադիր զինծառայողների ծառայության 24-ամյսա ժամկետը կրճատելու, իսկ մարտական հերթապահությանը չընդգրկված զինծառայողների ծառայության ժամկետը ավելացնելու հնարավորության հարցը, Գաբրիել Բալայանն ասել է՝ միտումն այն է, որ առաջնագծում ծառայեն բացառապես առողջ շարային կազմի պարտադիր զինծառայողները, և սա առաջին քայլն է այդ քննարկումների համատեքստում: «Փորձելու ենք գտնել հնարավորություն, որպեսզի առողջները ծառայեն ավելի կարճ ժամանակ՝ իրականացնելով մարտական խնդիրներ, իսկ այն անձնակազմը, որը սահմանափակումներ ունի, սակայն պիտանի է զինվորական ծառայության համար, կատարի այլ գործառույթներ մի քիչ ավելի երկար ժամկետով, քան առաջնագծում ծառայողները»,- ընդգծել է փոխնախարարը: Նա նաև նշել է, որ այդ հարցը քննարկման փուլում է և ձեռնպահ է մնացել կոնկրետ ժամկետներ նշելուց։ Գաբրիել Բալայանն անդրադարձել է նաև Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական ուսումնական վարժարանի հետագա ճակատագրին: Հարցին, թե արդյոք վարժարանը կտեղափոխեն, փոխնախարարը պատասխանել է. «Մինչև ավելի լավ պայմաններ չստեղծենք, վարժարանն այնտեղից չի տեղափոխվելու»: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն էր առաջարկել, որով 18 տարեկան երիտասարդին զինծառայության անցնելուց անմիջապես չտանեն մարտական հերթապահության, դիրքեր` առաջնագիծ: Կառավարությունը մերժեց օրինագիծը, քանի որ երիտասարդներն առաջնագիծ են մենկնում բացառապես ուսումնական շրջանից հետո: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |