ՀԱՅ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԲԱՔՎՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՆԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի ՆԳՆ պատվիրակությունը ներքին գործերի նախարար Հայկ Հարությունյանի ղեկավարությամբ կմասնակցի ԱՊՀ երկրների ներքին գործերի նախարարների խորհրդի նիստին, որը տեղի կունենա Բաքվում սեպտեմբերի 6-7-ին: Նախարարները կքննարկեն ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարին, ինչպես նաեւ տեղեկատվության փոխանակմանն առնչվող հարցեր:
 Ուշագրավ
---