Փաշինյան. Ովքեր չեն մասնակցել հեղափոխությանը, կգնան խաշ ուտելու, ինչպես նախկինում23 մարտի 2019 - 12:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, համապետական շաբաթօրյակի ընթացքում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Քաղաքացու օրը նշելու նախաձեռնությանը, ասել է, որ դեռ չգիտի, թե ինչպես կնշվի տոնը։ «Անկեղծ ասած՝ դեռ գաղափար չունեմ։ Ուրախ պետք է նշվի։ Նրանք, ովքեր չեն մասնակցել հեղափոխությանը, կգնան խաշ ուտելու, ինչպես նախկինում արել են։ Կարծում եմ՝ իրենց հին ռեստորաններում տեղ կա, որ բոլորը տեղավորվեն», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը: Անդրադառնալով այն դիտարկմանը, թե գործող իշխանությունն ինքը չպետք է գնահատական տար հեղափոխությանը և Քաղաքացու օր սահմաներ՝ վարչապետը պատասխանել է, որ այդ օրը ակնհայտ կդառնա՝ մարդիկ տոնում են օրը, թե ոչ։ Ավելի վաղ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը դժգոհել էր քաղաքացու օր սահմանելու մասին կառավարության որոշումից, քանի որ, ըստ նրա, բոլոր օրերը պիտի լինեն քաղաքացունը:«Քաղաքացու օր...Սա տնտեսական հեղափոխության բաղադրի՞չ է, թե՞ կառավարության պարապության արգասիք։ Մեր նախագծերը մերժում եք, գոնե ձերը բերեք Ազգային ժողով։ Երեք շաբաթը մեկ երկու հարց ենք քննարկում....»,-գրել էր նա: Ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր: Որոշումն ընդունվել է կառավարության նիստում: 2018-ի ապրիլի 23-ին հրաժարականի մասին հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ, վարչապետի պաշտոնում ԱԺ կողմից ընտրված Սերժ Սարգսյանը, ինչը վերածվեց զանգվածային տոնախմբության: Մայիսի 8-ին ՀՀ վարչապետ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը, ինչը ևս տոնախմբության առիթ դարձավ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը ցավակցել է Իրանի ժողովրդին․ «Կիսելով ձեր վիշտը՝ ուժ ենք մաղթում այս մռայլ ժամանակներում» «Սարսափելի լուրեր ենք իմանում Իրանից»,–գրել է նա Փարիզում քննարկվել են Կասկադի ամբողջական կառուցման և Նորագյուղի հայեցակարգային առաջարկները Նորագյուղ թաղամասը դիտարկվում է դարձնել Երևանի նոր կենտրոնը Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Խամենեիին ԱԳՆ–ն ավելի վաղ հայկական կողմի աջակցությունն էր առաջարկել Mehr. Իրանի նախագահն ու ԱԳ նախարարը զոհվել են ուղղաթիռի կործանման հետևանքով Նախագահի պարտականությունները 2 ամիս կկատարի փոխնախագահը |