Թրամփը չեղարկել է Հս. Կորեայի դեմ նոր ծավալուն պատժամիջոցները![]() 23 մարտի 2019 - 14:37 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ չեղարկել է Հյուսիսային Կորեայի դեմ նոր ծավալուն պատժամիջոցները, որոնք պետք է սահմաներ ֆինանսների նախարարությունը: «Այսօր ԱՄՆ ֆիննախը հայտարարեց, որ Հյուսիսային Կորեայի դեմ գործող պատժամիջոցներին նոր ծավալուն պատժամիջոցներ կավելանան: Ես կարգադրեցի չեղարկել այդ լրացուցիչ պատժամիջոցները»,-գրել է Թրամփը Twitter-ում: Մինչդեռ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մարտի 22-ին ոչ մի նոր պատժամիջոցի մասին չի հայտարարել: Թրամփը, հավանաբար, նկատի է ունեցել մարտի 21-ին ֆիննախի կողմից չինական նավագնաց ընկերությունների դեմ պատժամիջոցները, որոնք գործակցում են Հյուսիսային Կորեայի հետ, գրում է «Վեդոմոստին» Fox News-ի վրա հղումով: Փետրվարին Վիետնամում տեղի ունեցան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի բանակցությունները: Բանակցությունները նախատեսվածից շուտ ավարտվեցին կողմերի տարաձայնությունների պատճառով: «Նրանք ուզում էին, որ պատժամիջոցներն ամբողջությամբ չեղարկվեն, բայց մենք չենք կարող գնալ դրան»,-ասել է Թրամփը: Ըստ նրա, Կիմ Չեն Ինն առաջարկել է ապամոնտաժել Յոնբենի միջուկային օբյեկտը բոլոր պատժամիջոցները չեղարկելու դիմաց: Իսկ ամերիկյան կողմը պահանջել է բոլոր միջուկային օբյեկտների ապամոնտաժում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |