Գլեդիս Բերեջիկլյանը՝ Նոր Հվ. Ուելսի առաջին ընտրված կին վարչապետ![]() 25 մարտի 2019 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանն ընտրվել է Ավստրալիայի ամենամեծ նահանգի՝ Նոր Հարավային Ուելսի վարչապետ։ Նա առաջին ընտրված կին վարչապետն է, հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը: Նա ասել է, որ հպարտ է, որ մարդիկ քվեարկել են հօգուտ կնոջ: Բերեջիկլյանի հաղթանակը նաև թույլ կտա նրան մտնել պատմության մեջ, որպես Լիբերալ կուսակցության առաջին առաջնորդ , որն իր կուսակցությունը կտանի դեպի լիազորությունների երրորդ ժամկետ: «Սա պատմական օր է ավստրալահայերի և համայն հայության համար, քանի որ Բերեջիկլյանը շարունակում է մնալ ամենաազդեցիկ հայազգի կին քաղաքական գործիչն աշխարհում: Այս անգամ նա ընտրվեց գլխավորելու համար գործադիր իշխանությունը 7 միլիոնանոց բնակչություն ունեցող նահանգում: Դա ամենամեծ նահանգն է»,-ասել է Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի տնօրեն Հայկ Կայսերյանը: Գլեդիս Բերեջիկլյանը զբաղեցնում էր այդ պաշտոնը 2017-ից, երբ Լիբերալ կուսակցության ղեկավարը հրաժարական տվեց և կուսակցության ղեկավար ընտրվեց Բերեջիկլայնը՝ դառնալով Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |