Ճապոնիայում պայթյուն է որոտացել ԱՄՆ ռազմակայանում

Ճապոնիայում պայթյուն է որոտացել ԱՄՆ ռազմակայանում

PanARMENIAN.Net - Ճապոնիայում տեղակայված ամերիկյան ռազմակայաններից մեկում անհայտ անձինք մի քանի բալոն գազ են պայթեցրել: Այդ մասին հայտարարել է պաշտպանության նախարարության ճապոնական բյուրոն:

Միջադեպը տեղի է ունեցել «Քեմփ Ձուքերան» ԱՄՆ ռազմակայանում, որտեղ գտնվում է ճապոնական բյուրոյի գրասենյակը: Հանցագործության վայրում հայտնաբերվել է, որ պատնեշը վնասված է, ուստի ոստիկանությունը կարծում է, որ անհայտները ներթափանցել են ռազմակայանի տարածք, գրում է Lenta.ru-ն NHK-ի վրա հղումով:

Միջադեպի հետևանքով տուժածներ չկան:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---