Թուրքական Նեվշեհիր քաղաքի համալսարանում բացվում է հայոց լեզվի եւ գրականության բաժին

PanARMENIAN.Net - Թուրքիայի Բարձրագույն ատեստացիոն հանձնաժողովը երկրի ԱԳՆ-ի հետ համաձայնեցնելուց հետո թույլ է տվել թուրքական Նեվշեհիր քաղաքի համալսարանում բացել հայոց լեզվի եւ գրականության բաժին: Թույլտվությունը ստացվեց համալսրանի գրականության դեկան Մեթին Հյուլագյուի դիմումին ի պատասխան:



Ըստ պրոֆեսորի, բաժնի ստեղծումը կնպաստի հայ-թուրքական հարաբերությունների ջերմացմանը: Հաշվի առնելով ուսուցիչների բացակայությունը, համալսարանն արդեն իսկ դիմել է Թուրքիայի հայ համայնքի հոգեւոր առաջնորդ Մեսրոբ Երկրորդին: Նա չի բացառում, որ կարող են ուսուցիչներ հրավիրվել նաեւ Հայաստանից:



Պրոֆեսոր Հյուլագյուն այցելել է Հայաստան, որտեղ կապեր է հաստատել Երեւանի համալսարանի դասախոսների հետ: Ուսանողների ընդունելությունը կսկսվի 2009 ուստարվանից: Ներկայումս հայոց լեզու է դասավանդվում Ստամբուլի Բողազիչի համալսարանում:



Նեվշեհիր քաղաքը գտնվում է կենտրոնական Թուրքիայում, որտեղ է գտնվում նաեւ աշխարհահռչակ տուրիստական կենտրոն Կապադովկիան: Նեվշեհիրի համալսարանը բացվել է 2007թ. մայիսի 17-ին, հաղորդում է ադրբեջանական Թրենդ News գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---