Փաշինյան. Ուսանողի վրա դուռ փակած ռեկտորը չի կարող շարունակել աշխատանքը![]() 25 մարտի 2019 - 15:47 AMT PanARMENIAN.Net - Ամբողջ կրթական համակարգը պետք է ապաքաղաքականացվի: Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են ինչ-որ կուսակցական բջիջեր, այն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, այդ ռեկտորները նոր Հայսաստանում անելիք չունեն», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սա իր շատ հստակ դիրքորոշումն է: «Մենք չպետք է վախենանք այդ դիրքորոշումը ասել, թող դռներից ճանկռեն, իրենց սեղաններից ու բազկաթոռնեից ճանկռեն, բայց իրենք նոր Հայաստանում անելիք չունեն, թող գնան իրենց համար գտնեն այլ աշխատանք, այլ առաքելություն», - ասել է Փաշինյանը։ Վարչապետը շեշտել է՝ չի կարող ուսանողի վրա դուռ փակած ռեկտորը շարունակել աշխատանքը Հայաստանում։ «Հեղափոխությունը սկսվել է այս պահանջով ու ավարտվելու է այս պահանջով, չկա տարբերակ, սա քաղաքական որոշում է ու այդ որոշումը մի շաբաթ այս կողմ, մի շաբաթ այն կողմ կիրականացվի, որևէ մեկը հանկարծ չմտածի, թե մենք կմոռանանք ինչի համար ենք հավաքվել, հույս չունենան», - ասել է Նիկոլ Փաշինյանը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |