Խոշոր եղջերավորների վաճառքը կազատվի ԱԱՀ-ից. Նախագիծն ԱԺ-ում է![]() 25 մարտի 2019 - 18:03 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատագամավոր Վարազդատ Կարապետյանը շրջանառության մեջ է դրել Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում է ՀՀ տարածքում տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների վաճառքով զբաղվողներին ազատել ավելացված արժեք հարկից: Նշվում է, որ եթե ՀՀ տարածքում տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների վաճառքն ազատվի ԱԱՀ-ից, կնվազի վաճառքի գինն առնվազն 20%-ով, ինչը շահավետ կլինի ինչպես վաճառողի, այնպես էլ տեղացի սպառողի համար: «Վաճառողն այլևս ստիպված չի լինի հավելյալ ծախսեր կատարել իր ապրանքը արտահանելու համար, տեղացի գնորդն էլ ստիպված չի լինի կենդանի ձեռք բերել դրսում, քանի որ ԽԵԿ-ների ներմուծումը նույնպես ազատված է ավելացված արժեքի հարկից», - նշված է նախագծում: Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության տվյալների 2018 թվականին հանրապետություն ներկրվել է 853 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, որից 214 գլուխը օգտագործվել է հետագա բուծման նպատակով, իսկ մնացածը իրացվել է մսի: Ըստ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության պետական մարմնի տվյալների 2018 թվականին հանրապետությունից արտահանվել է 3122 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, որից 83 գլուխը տոհմային: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |