Մաքգրեգորը հայտարարել է MMA-ում կարիերան ավարտելու մասին![]() 26 մարտի 2019 - 11:58 AMT PanARMENIAN.Net - Իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը հայտարարել է խառը մարտարվեստներում (MMA) կարիերան ավարտելու մասին: Այդ մասին նա հայտնել է Twitter-ում: Իր ուղերձում նա հաջողություն է մաղթել այդ մարզաձևի մարզիկներին: «Այժմ ես միանում եմ ելույթներն ավարտած նախկին գործընկերներիս»,-գրել է նա: Թե որն է կարիերան ավարտելու պատճառը, նա չի գրել, հայտնում է «Վեդոմոստին»: 2018-ի աշնանը Քոնոր Մաքգրեգորը պարտվեց դաղստանցի Խաբիբ Նուրմագոմեդովին թեթև քաշային կարգում UFC չեմպիոնի տիտղոսի համար պայքարում: Մենամարտից հետո կողմերի միջև ծեծկռտուք եղավ, երկուսն էլ որակազրկվեցին: Ինչպես գրում է Championat.com-ը, Մաքգրեգորի որակազրկման ժամկետը լրանում էր 2019-ի ապրիլին: 2019-ին նա մտադիր էր մենամարտել ամերիկացի Դոնալդ Սերոնեի հետ, սակայն վերջինիս հայտագրեցին մեկ այլ մարտիկի հետ մենամարտի համար, գրում է MMA Fighting-ը: UFC առաջնության առաջին տիտղոսը Մաքգրեգորը նվաճել է 2015-ին: Նա առաջինն էր պատմության մեջ, որը 2 տիտղոսի արժանացավ տարբեր քաշային կարգերում միաժամանակ: Սակայն, 2017-ի նոյեմբերի 27-ին հայտարարվեց, որ իռլանդացին զրկվել է UFC չեմպիոնի կոչումից կիսաթեթև քաշում՝ զիջելով այն բրազիլացի Ժոզե Ալդոյին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |