Թրամփը ճանաչել է Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքներում![]() 26 մարտի 2019 - 10:35 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճանաչել է Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքներում՝ ստորագրելով համապատասխան փաստաթուղթը: Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին այդ քայլի համար: ՄԱԿ Անվտանգության խորհուրդը չի ճանաչում Իսրայելի իշխանությունն այդ տարածքում, հայտնում է BBC-ին: «Դա պետք է տասնամյակներ առաջ տեղի ունենար»,-ասել է Թրամփը: Մարտի 21-ին Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պետք է ճանաչի Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքներում: Ստորագրելով հրամանագիրը՝ Թրամփն ասել է, որ Իսրայելը տիրացել է այդ տարածքին՝ պաշտպանելով իր երկիրը: «Զազրելի զուգադիպությունը, որ տեղի ունեցավ այս առավոտ, վկայում է, թե ինչ մարտահրավերների է դիմագրավում Իսրայելն անվտանգության ոլորտում ամեն օր: Եվ այսօր ես պատմական քայլ եմ անում՝ օգնելու համար Իսրայելին պաշտպանվել»,-ասել է Թրամփը: Սիրիան Գոլանի բարձունքներն իր տարածքն է համարում: Գոլանի բարձունքները 1944-ից պատկանում էին Սիրիային, սակայն 1967 թվականին Վեցօրյա պատերազմի ժամանակ անցել են Իսրայելի վերահսկողության տակ։ 1973-ին Ահեղ Դատաստանի օրվա պատերազմում նրա մի մասը հետ է վերցվել Սիրիայի կողմից, մյուս մասում հաստատվել է ՄԱԿ-ի խաղաղապահ զորքերի վերահսկողությունը։ 1981-ին Իսրայելը դարձյալ գրավել է բարձունքները: Եվ Իսրայելը, և Սիրիան Գոլանի բարձունքները համարում են իրենց տարածքի մի մասը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |