Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպան Մարի Յովանովիչը Երեւան կժամանի սեպտեմբերին

PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպան Մարի Յովանովիչը Երեւան կժամանի սեպտեմբերին: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել Երեւանում ԱՄՆ-ի դեսպանատան մամլո քարտուղար Թագուհի Ջահուկյանը:



Օգոստոսի 1-ին ԱՄՆ Սենատը հաստատեց Մարի Լ. Յովանովիչին Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, որոշ սենատորներ «դժգոհ էին» այն բանից, որ Յովանովիչը ժխտում է «ցեղասպանություն» տերմինի կիրառումը Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունների հարցում:





Նախքան այս նոր նշանակումը դեսպան Յովանովիչը 2005-2008թթ. եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանը Ղրղզստանում:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---