Նախկին ոստիկանապետը հարցաքննվել է Մարտի 1-ի գործով![]() 26 մարտի 2019 - 10:51 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ի գործով հարցաքննվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը: «Հայկական ժամանակի» փոխանցմամբ, այս մասին հայտնել է գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Հարությունյանը գործի շրջանակում վկայի կարգավիճակ ունի: Նա 2003-2008 թվականը զբաղեցրել է ՀՀ ոստիկանապետի պաշտոնը, ապա 2008 թվականի մայիսին ազատվել պաշտոնից: Մամուլում 2008-ին տեղեկություններ էին շրջանառվել, որ Հայկ Հարությունյանը մինչև Մարտի 1-ը հրաժարականի դիմում է ներկայացրել Քոչարյանին, սակայն վերջինս չի ստորագրել. ըստ այդ հրապարակումների՝ Հարությունյանը խնդրել էր Մարտի 1-ին խաղաղ ցուցարարների վրա ուժ կիրառելու հրամանը գրավոր տալ, բայց Քոչարյանը դա չի արել: Ավելի վաղ Քոչարյանի պաշտպանական կողմը պնդել է, որ վերջինս իրավապահների կողմից ուժ կիրառելու «անհրաժեշտության» մասին տեղեկացել է միայն 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան, երբ աշխատավայրում է եղել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |