ՀՀ-ում կարմրուկի բերովի 4-րդ դեպքն է գրանցվել26 մարտի 2019 - 11:22 AMT PanARMENIAN.Net - 2019-ի սկզբից լաբորատոր հաստատված կարմրուկի բերովի արդեն 4-րդ դեպքն է գրանցվում: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նշվում է, որ աշխարհում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված: Ներկայումս եվրոպայում կարմրուկի համաճարակը լուրջ առողջապահական խնդիր է և ավելի քան հինգ տասնյակ մահվան դեպք է գրանցվել: «Վերջինս պատվաստումների վերաբերյալ ապատեղակատվության տարածման արդյունք է: Նման միտումների հետագա շարունակումը կարող է բերել արդեն իսկ վերացված վարակիչ հիվանդությունների հետվերադարձին` զանգվածային հիվանդացման դեպքերի, բռնկումների, համաճարակների, ինչպես նաև մահվան դեպքերի: Տեղին է նշել, որ որոշ երկրներում արդեն իսկ դիտվում է դիֆթերիայի հետվերադարձ՝ ուղեկցվելով բռնկումներով, մահվան դեպքերով»,-ասվում է գրառման մեջ: Նշվում է, որ Հայաստանում կարմրուկի առումով իրավիճակը կայուն է, սակայն գրանցվում են բերովի դեպքեր: Դեպքերը համաճարակաբանորեն կապվում են Ուկրաինայի և Վրաստանի հետ: Չորրորդ դեպքն արձանագրվել է Իտալիայի քաղաքացու մոտ, որը Հայաստան է ժամանել Ուկրաինայից 2 շաբաթ առաջ` առանց որևէ կլինիկական երևույթների: Ախտանշաններն ի հայտ են եկել մեկ շաբաթ առաջ՝ ունեցել է ջերմության բարձրացում, ընդհանուր թուլություն, իսկ մարտի 23-ից սկսել է մարմնի ցանավորումը: Մարտի 25-ին կատարվել է լաբորատոր հետազոտություն և հիվանդի մոտ հաստատվել է կարմրուկ: Նշվում է, որ հիվանդը վարակիչ շրջանում եղել է Արամի փողոցի վրա գտնվող տարբեր հանրային վայրերում և ունեցել է բազմաթիվ շփումներ այլ քաղաքացիների հետ, ովքեր մեծ հավանականութամբ կարող են վարակված լինել և նպաստել երկրում վիրուսի տեղական տարածմանը և նոր դեպքերի առաջացմանը: «Պատվաստումներն են ամենաանվտանգ և արդյունավետ հանրային առողջապահական միջոցառումները` յուրաքանչյուր տարի փրկելով միլիոնավոր կյանքեր: Այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ առնվազն երկու դեղաչափ պատվաստում, հորդորում եմ դիմել տեղամասային պոլիկլինիկա և պատվաստվել` միայն այս դեպքում զերծ կմնաք հիվանդությունից»,-ասվում է Արսեն Թորոսյանի գրառման մեջ: Կարմրուկը խիստ վարակիչ վիրուսային հիվանդություն է, որը բնորոշվում է արտահայտված ինտոքսիկացիայով, կատառալ և ցանային երևույթներով: Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով և օժտված է խիստ բարձր վարակելիությամբ: Հղումներ թեմայով. Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Երուսաղեմի պատրիարքը դատապարտել է կաթողիկոսի մուտքը Սարդարապատ խոչընդոտելու փորձը Ավել վաղ միջադեպը դատապարտել էր նաև Արամ Ա–ն Վարչապետ․ Ամեն օր էլ հրաշալի է խաղաղության պայմանագիր ստորագրելու համար՝ տեքստի շուրջ պետք է պայմանավորվել Նա չի պատասխանել հարցին` կմեկնի՞ Բաքու մասնակցելու այդ համաժողովին, թե ոչ Փաշինյան․ Մեր պետության գոյությունը վտանգող ուղիղ սպառնալիքի փուլը հաղթահարել ենք «Կարողացել ենք ուղիղ սպառնալիքները կառավարել, չեզոքացնել կարճաժամկետ իմաստով»,–ասել է նա Վարչապետ․ Սահմանազատված հատվածներում ապահովված է անվտանգության հնարավոր ամենաբարձր երաշխիքը Նա ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում չկա անվտանգության ավելի գործուն երաշխիք |